Հերթը հասավ փողոցներում նվագող երաժիշտներին. Կգործեն կարգով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն
Կառավարությունը մտադիր է կարգ սահմանել Երևանի փողոցներում նվագող երաժիշտների համար ու խստացնել փողոցային երաժշտության պայմանները։ Համապատասխան օրենսդրական փաթեթը ներկայացված էր հոկտեմբերի 13-ի նիստում։
Փողոցներում, մայթերում, հրապարակներում ու այգիներում առանց քաղաքապետարանի կողմից պահանջների ու սահմանափակումների կանոններին հետևելու հնարավոր չի լինելու երգել կամ նվագել։ Սա կարող է համարվել վարչական իրավախախտում, առաջին անգամ նման արարքի դեպքում կարող է տուգանվել, իսկ երկրորդ անգամ կարող են բռնագրավել նրա երաժշտական գործիքները։
«Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը»,-նշված է հիմնավորումներում։
Ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները տրվելու են Երևանի ավագանուն։
Օրենքի խախտումը հանգեցնելու է տուգանքների կիրառման: