Ականի պայթյունից զոհված մայոր Սարիբեկ Եղոյանը ծառայում էր Բերդ համայնքի զորամասերից մեկում, ուներ անչափահաս որդի
Ականապայթյունային վիրավորման հետևանքով երեկ՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, զոհված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը Բերդ համայնքի զորամասերից մեկում էր ծառայում։
NEWS.am-ը տեղեկացավ, որ Սարիբեկ Եղոյանը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ վարչական շրջանից էր, ամուսնացած էր, ուներ մեկ անչափահաս որդի։
32-ամյա մայորն ուներ երկու քույր և մեկ եղբայր, նա տան ավագ զավակն էր։ Սարիբեկ Եղոյանը ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։