Աշխարհ

14.10.2022 18:48


Queen-ը թողարկել է 1988 թվականի չթողարկված երգ՝ Ֆրեդի Մերկուրիի վոկալով

Queen-ը թողարկել է 1988 թվականի չթողարկված երգ՝ Ֆրեդի Մերկուրիի վոկալով

Բրիտանական Queen ռոք խումբը թողարկել է «Face It Alone» երգը, որը հիմնված է Ֆրեդի Մերկուրիի 1988 թվականի դեմոձայնագրության վրա։ Երգը ստեղծվել է այն ժամանակ, երբ երաժիշտներն աշխատում էին «The Miracle» ալբոմի վրա։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Հարցազրույցում Queen-ի անդամներ Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը նշել են, որ չեն հավատում հին ձայնագրությունը վերականգնելու հնարավորությանը, սակայն հաճելիորեն զարմացած են ստացված երգի «հուզիչ» արդյունքից։ «Մենք Ֆրեդիից գտանք մի փոքրիկ գոհար, որի մասին փոքր-ինչ մոռացել էինք: Դա իսկական բացահայտում էր»,-ասել են նրանք։

«Face It Alone» թրեքը կներառվի Queen-ի առաջիկա ալբոմում, որում ունկնդիրներին կներկայացվեն նաև երաժիշտների երկխոսությունների ձայնագրությունները։

Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրին մահացել է 1991 թվականի նոյեմբերի 24-ին։ Չնայած դրան՝ թիմը շարունակում է գոյություն ունենալ։ Նոր կազմում, բացի Մեյից ու Թեյլորից, ընդգրկված են Փոլ Ռոջերսն ու Ադամ Լամբերտը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը