Իսպանիայում պարենամթերքի գների ամենամեծ աճն է գրանցվել գրեթե 30 տարվա ընթացքում
Իսպանիայում պարենամթերքի և ոչ ոգելից խմիչքների գներն ընթացիկ տարվա սեպտեմբերին 14,4 տոկոսով աճել են անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Այս տվյալները հոկտեմբերի 14-ին հրապարակել Է թագավորության վիճակագրության ազգային ինստիտուտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա տեղեկատվության համաձայն, թագավորության տարեկան գնաճը սեպտեմբերին դանդաղել Է մինչև 8,9 տոկոս՝ օգոստոսի 10,5 տոկոսի դիմաց:
Դրա հետ մեկտեղ սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքների արժեքն աճել Է 14,4 տոկոսով, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է 1994 թվականին համապատասխան դիտարկումների սկսվելուց ի վեր: Հունիսին գնաճը թագավորությունում հասել Է 10,8 տոկոսի, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է դարձել 1984 թվականից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: