Լոնդոնի պատկերասրահում էկոակտիվիստուհիները իրենց բողոքի շրջանակներում վնասել են Վան Գոգի նկարը
Լոնդոնի Ազգային պատկերասրահը հայտնել է, որ էկոակտիվիստուհիներ Ֆիբի Փլամերը և Աննա Հոլանդը աննշան վնասել են Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» նկարի շրջանակը՝ նավթի արդյունահանման դեմ իրենց բողոքի շրջանակներում, գրում է Insider-ը։
Թանգարանի աշխատակիցներն ընդգծել են, որ կտավն ինքը չի վնասվել, քանի որ գտնվում է հատուկ պաշտպանիչ ապակու հետևում։
Երկու աղջիկները ամանով ապուրը լցրել են նկարի վրա և իրենց սոսնձել են արվեստի պատկերասրահի պատերին: 21-ամյա Ֆիբի Փլամերը հաստատությունում գտնվողներին հարցրել է, թե որն ավելի շատ արժե՝ արվե՞ստը, թե՞ կյանքը: Նրանք ձերբակալվել են ծանրացուցիչ հանգամանքներում վնաս պատճառելու և անօրինական նեխուժելու համար։