Լրահոս

15.10.2022 19:25


Սիրիայում հայտնաբերվել է հին հռոմեական խճանկար՝ տրոյական պատերազմի տեսարաններով

Սիրիայում հայտնաբերվել է հին հռոմեական խճանկար՝ տրոյական պատերազմի տեսարաններով

Սիրիայի ալ Ռաստան քաղաքում հայտնաբերվել է հին հռոմեական հսկայական խճանկար՝ դիցաբանական տեսարաններով: Արտեֆակտը լավ պահպանված է. այն Սիրիայում վերջին 11 տարվա ընթացքում՝ երկրում պատերազմի սկզբից ի վեր հայտնաբերված ամենանշանակալի գտածոն է, գրում է CBS News-ը։

Խճանկարը գտնվել է 4-րդ դարի շենքի ավերակների վրա, որը գնել են լիբանանցի գործարարները և տվել սիրիական կառավարությանը։ Հնագետները դեռ հստակ չեն կարող ասել, թե դա ինչ շինություն է եղել. գուցե հանրային բաղնիքներ:

Խճանկարի մակերեսը 120 քմ է։ Հավանաբար այն տարածվում է նաև դեռևս չմաքրված հատվածներում: Պատկերները շարված են քառակուսի գունավոր քարերով՝ յուրաքանչյուրը 1,2 սանտիմետր:

Նկարը շատ մանրամասն է պատկերված. խճանկարի վրա կարելի է տեսնել տեսարաններ հին հունական և հին հռոմեական դիցաբանությունից: Կան Տրոյական պատերազմի տեսարաններ, Հերկուլեսի, Ամազոնուհիների, Նեպուտնայի և նրա 40 սիրուհիների պատկերներ։

«Մենք կանգնած ենք մի հայտնագործության առաջ, որը հազվադեպ է համաշխարհային մասշտաբով»,-ասել է Սիրիայի հնությունների և թանգարանների գլխավոր վարչության խոսնակ Հումամ Սաադը:

Ըստ նրա՝ Ալ Ռաստանը պատմական նշանակություն ունեցող քաղաք է, սակայն մինչ պատերազմը չի պեղվել։

Կատարյալ պահպանված խճանկարի հայտնաբերումից հետո լիբանանցիները ծրագրում են Սիրիայի համար գնել այլ շինություններ՝ հուշարձաններով և արտեֆակտներով:

Այս խորագրի վերջին նյութերը