Քաղաքական

16.10.2022 10:20


Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի ԱԳ նախարարին․ Չավուշօղլուն պատասխանել է նրան

Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի ԱԳ նախարարին․ Չավուշօղլուն պատասխանել է նրան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին` Թուրքիայի հանքահորերից մեկում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած պայթյունի համար, որը խլել է ավելի քան 40 մարդու կյանք։

«Անկեղծ ցավակցություն բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին Բարտինի ածխահանքի վթարի ժամանակ։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,-թվիթ է արել Միրզոյանը։

Թվիթերում Չավուշօղլուն պատասխանել է Միրզոյանին․ «Շնորհակալություն նախարարին անկեղծ ցավակցական ուղերձի համար»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը