Աշխարհ

17.10.2022 20:12


Բացասական դինամիկայի մեջ ենք և ոչինչ չի ստացվում․ Չավի

Բացասական դինամիկայի մեջ ենք և ոչինչ չի ստացվում․ Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» կրած 1:3 հաշվով պարտությունից հետո գնահատել է իր ղեկավարած թիմի խաղը։

«Մենք բացասական դինամիկայի մեջ ենք և ոչինչ չի ստացվում։ Հավատում ենք, ձգտում ենք, բայց դեռ ոչինչ չի ստացվում։ Մինչև վերջին վայրկյանը փորձում էինք կրճատել տարբերությունը։ Ընդամենը 3 միավորի կորուստ է, բայց լավ հնարավորություն էր առաջին տեղում մնալու համար։

Պետք է բարելավենք մեր ուժեղ կողմերը։ Նոր կառուցվող թիմ ենք բայց պետք է կատարելագործվենք»,-Չավիի խոսքը մեջբերում է իսպանական AS-ը։

«Բարսելոնան» 22 միավորով երկրորդն է և 3 միավոր է հետ առաջատար «Ռեալից»։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը