Աշխարհ

17.10.2022 10:17


Տոմսկի շրջանի վրայով արտասովոր պայծառ երկնաքար է անցել (տեսանյութ, լուսանկար)

Տոմսկի շրջանի վրայով արտասովոր պայծառ երկնաքար է անցել (տեսանյութ, լուսանկար)

ՌԴ Տոմսկի շրջանի բնակիչները պայծառ բոլիդի թռիչքի ականատեսն են դարձել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ «ՎԿոնտակտե» սոցցանցի AstroAlert էջին հղումով։

Միջադեպի ականատեսներին հաջողվել է ֆիքսել բոլիդի թռիչքից որոշ կադրեր։ Հաղորդվում է, որ արտասովոր օբյեկտը երկնքում նկատվել է տեղական ժամանակով ժամը 00։15-ին (երևանյան ժամանակով ժամը 21։15-ին)։

«Թռիչքի տեւողությունը եղել է ավելի քան ութ վայրկյան, ինչը վկայում է ցածր արագության մասին (վայրկյանում 30 կիլոմետրից ոչ ավելի)»,-ասված է հաղորդագրության մեջ։ Օբյեկտը թողել է լայն լուսավոր հետք, որը շողշողում էր տարբեր գույներով՝ բաց կանաչ, բաց կապույտ և այլն։

Ինչպես հաղորդում է «Արգումենտի ի ֆակտի» թերթը, Տոմսկի պլանետարիումի աստղագետ-դիտորդ Եվգենի Պարֆենովը կարծում է, որ խոսքը շատ պայծառ երկնաքարի մասին է։

«Արտաքինից այն կարծես ոչ մեծ բոլիդ էր, ինչը շատ պայծառ երկնաքար է: Ամենայն հավանականությամբ, ոչինչ չի ընկել գետնին: Դա փոքր տիեզերական օբյեկտ էր»,-փորձագետի խոսքերն է մեջբերում պարբերականը:

Нет описания.

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը