Քաղաքական

17.10.2022 12:16


Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ

Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»։ Այս մասին ասել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովստին։

Հոկտեմբերի 9-ին կայացել է Եվրո-2024-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Թուրքիայի, Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները:

«Մարտին Հայաստանում և սեպտեմբերին Թուրքիայում կկայանան երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումները: Մեր հավաքականը կմեկնի Երևան, գուցե նաև մենք։ Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Դրական դինամիկա է նկատվում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Այս գործընթացը պետք է արվի` չտրվելով սադրանքներին»,-հայտարարել է Քըլըչը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը