Երևանը պետք է հրաժարվի Զանգեզուրի միջանցքի հետ կապված պատճառաբանություններից․ Ադրբեջանի ԱԳՆ
Երևանը պետք է հրաժարվի Զանգեզուրի միջանցքի հետ կապված պատճառաբանություններից։
Այս մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը։
«Հայաստանը պետք է դադարեցնի խուսափել 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ամրագրված իր պարտավորություններից»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանը առավոտյան թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառության մեջ է։
«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,-գրել էր Փաշինյանը:

Աղբյուրը՝ yerevan.today