Քաղաքական

17.10.2022 16:51


Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է. դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել

Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է. դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել

ԲԴԽ-ն այս պահին քննարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու կալանավորելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։ ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ։

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,-հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մեր տեղեկություններով՝ ԲԴԽ-ն այդ միջնորդությունը ստացել է։

«Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն»,-նշեցին ԲԴԽ-ից՝ զերծ մնալով մանրամասնել ոչ միջնորդության բովանդակության և ոչ էլ դատավորին անհատականացնող տվյալները։

Ըստ շրջանառվող լուրերի՝ ձերբակալվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը