Լրահոս

18.10.2022 09:15


Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Հոկտեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Հովհաննես Զ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Րաֆֆու փողոցում՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Սերոբ Չ-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը, որից հետո վարորդը զանգահարել է 1-02, կատարվածի մասին հայտնել, ապա ինքնակամ ներկայացել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Մ. Մուրադյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը