Աշխարհ

18.10.2022 18:18


Սև մինի զգեստ, ջինսե բաճկոն և բարձրակրունկներ. ներկայացվել է Թինա Թըրներին նվիրված Barbie-ն (լուսանկար)

Սև մինի զգեստ, ջինսե բաճկոն և բարձրակրունկներ. ներկայացվել է Թինա Թըրներին նվիրված Barbie-ն (լուսանկար)

Ամերիկյան Mattel ընկերությունը ներկայացրել է Barbie տիկնիկի նոր մոդել՝ նվիրված աշխարհահռչակ երգչուհի Թինա Թըրներին:

Ինչպես գրում է luxurylaunches.com-ը, ուշագրավ տիկնիկը ստեղծվել է Թըրների What’s Love Got to Do with It հիթի ստեղծման 40-ամյակի կապակցությամբ:

Տիկնիկին հագցրել են երգչուհու ոճով՝ սև մինի զգեստ, ջինսե բաճկոն և բարձրակրունկներ, ինչպես նաև ֆիրմային դարձած սանրվածքը:

Մեկնաբանելով տիկնիկի ստեղծումը՝ Mattel-ը Instagram-ում գրել է .«Barbie-ն հպարտ է «Ռոք-ն-ռոլի թագուհու» անզուգական կարիերային հարգանքի տուրք մատուցել @TinaTurner Barbie տիկնիկով»:

Barbie has unveiled a special Tina Turner doll for the 40th anniversary of  'What's Love Got to Do with It' - Luxurylaunches

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը