Լրահոս

18.10.2022 20:15


Վայրի խոզն ազատվել է որսագողության մետաղալարից

Վայրի խոզն ազատվել է որսագողության մետաղալարից

Հոկտեմբերի 15-ին ստացված ահազանգի հետքերով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզում արձանագրել են ապօրինի որսի դեպք։

Տեսչական մարմնից ՆԵՈՍ.ամ-in հայտնում են, որ Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում վայրի խոզ տեսակի կենդանին արգելափակման մեջ էր հայտնվել որսագողության նպատակով տեղադրված մետաղական լարանում։

Կենդանին ազատ է արձակվել վայրի բնություն։

Մետաղական լարանն առգրավված է։ Ձեռնարկվում են միջոցներ իրավախախտին հայտնաբերելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը