Արմեն Ասլամազյանը և 15 զինծառայողներ, ընկնելով շրջափակման մեջ, պայթեցրել են իրենց՝ չհանձնելով դիրքը
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Ասլամազյանը։
44-ամյա Արմենը 17 տարի առաջ էր անցել Զինված ուժեր ծառայության։ Նախքան Քարվաճառի հանձնումը նա ծառայում էր Օմարում։ Մասնակցել էր ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։
«44-օրյա պատերազմից հետո դիմում գրեց և դուրս եկավ Զինված ուժերից։ Իր վրա շատ ծանր ազդեցություն էր ունեցել մեր զինվորների կորուստը։ Բայց կարճ ժամանակ անց Արմենը նորից վերադարձավ, իրենն էր զինվորականի կյանքը, չէր կարող հրաժարվել»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արմեն Ասլամազյանի հորաքույրը՝ Մարգարիտա Դավթյանը։
Զինված ուժեր վերադառնալուց հետո Արմենը ծառայությունը շարունակել է Ջերմուկում։
«Մեր ունեցած տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ի լուսադեմին Արմենի դիրքը պահելու համար շատ թեժ ու երկար մարտեր են ընթացել։ Ի վերջո, 16 հոգուց կազմված գումարտակը շրջափակման մեջ է ընկել։ Արմենը և տղաները որոշել են պայթեցնել իրենց՝ իրենց հետ տանելով նաև թշնամու 400 հոգանոց ջոկատի մեծ մասին։ Տղաների կյանքի գնով դիրքը մեր վերահսկողության տակ է մնացել։ Արմենը միշտ ասում էր՝ զինվորը գերի չպետք է ընկնի։ Ելք միշտ կա։ Եթե զգում ես, որ այլ այլևս հնարավոր չէ թշնամու դեմ պայքարել, քեզ պետք է պայթեցնես»,-նշեց Մարգարիտա Դավթյանը։
Արմենն ամուսնացած էր, ուներ երկու որդի։ Ավագ որդին, որպես ժամկետային զինծառայող, ևս մասնակցել էր 44-օրյա պատերազմին։ Կրտսերը որպես ժամկետային զինծառայող ծառայում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն է։