Հնագետները Լեհաստանում մարդու անհետացած տեսակի հետքեր են հայտնաբերել
Վարշավայի համալսարանի մարդաբաններն ուսումնասիրել են Լեհաստանի Թունել Վելկի քարանձավում 50 տարի առաջ հայտնաբերված քարե գործիքները և եկել այն եզրահանգման, որ դրանք պատկանել են մարդու անհետացած տեսակին: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:
Գիտնականների տվյալներով՝ դրանք համարվում են տարածաշրջանում երբևէ հայտնաբերված ամենահին գործիքները:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ քարանձավում հայտնաբերված գործիքների տարիքը առավելագույնը մի քանի տասնյակ հազար տարի է։ Սակայն քննությունը ցույց է տվել, որ դրանք 450 000-ից մինչև 550 000 տարվա պատմություն ունեն:
Գիտնականները ենթադրում են, որ գործիքները պատրաստվել են անհետացած մարդկային տեսակի՝ Homo heidelbergensis (Հայդելբերգյան մարդ) կողմից: Հնագետները հայդելբերգյան մարդուն համարում են նեանդերտալացիների և ժամանակակից մարդկանց վերջին ընդհանուր նախնին։

Աղբյուրը՝ news.am