Քաղաքական

20.10.2022 07:37


Հոկտեմբերի 21-27-ը Հայաստան կուղարկի տեխնիկական թիմ՝ գնահատելու իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում. ԵԱՀԿ

Հոկտեմբերի 21-27-ը Հայաստան կուղարկի տեխնիկական թիմ՝ գնահատելու իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում. ԵԱՀԿ

ՀՀ կառավարության հրավերով հոկտեմբերի 21-21-ը ԵԱՀԿ-ն Հայաստան է ուղարկելու կարիքների գնահատման խումբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։

«Այցի նպատակը որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատումն է` ԵԱՀԿ մանդատի ու փորձի հիման վրա` կառույցի համապարփակ անվտանգության կոնցեպցիայի շրջանակներում։

ԵԱՀԿ Քարտուղարության ներկայացուցիչներից ու միջազգային փորձագետներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող շրջաններ ու տեղում խորհրդատվություն կանցկացնի համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի և միջազգային գործընկերների հետ»,-ասվում է ԵԱՀԿ հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը