Աշխարհ

20.10.2022 21:15


Մեգան Մարքլը լուսանկարվել է Variety-ի շապիկի համար և անկեղծ հարցազրույց տվել

Մեգան Մարքլը լուսանկարվել է Variety-ի շապիկի համար և անկեղծ հարցազրույց տվել

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, դարձել է Variety ամսագրի շապիկի հերոսուհին` անկեղծորեն պատմելով իր դերասանական կարիերայի, փոդքասթի, նոր նախագծի, Եղիսաբեթ II-րդի հետ հարաբերությունների և իր կորստի մասին։ Հարցազրույցը հրապարակվել է ամսագրի կայքում:

«Ես ինձ երջանիկ եմ զգում, որ ճանաչել եմ Եղիսաբեթ II-ին: Ես շատ շնորհակալ եմ, որ կարողացա մոտ լինել ամուսնուս և աջակցել նրան, հատկապես այն ժամանակ։ Այնքան հիասքանչ է տեսնել այն ժառանգությունը, որը նրա տատիկը կարողացել է թողնել՝ բազմաթիվ առումներով»,-ասել է Մարքլը։

Արքայազն Հարիի կինը հանգուցյալ թագուհուն անվանել է «կին առաջնորդության ամենավառ օրինակը»՝ հավելելով, որ ուրախ է եղել՝ նրա հետ ժամանակ անցկացնելու համար։

Մեգան Մարքլը նշել է, որ Եղիսաբեթ II-րդի մահը «դժվար ժամանակաշրջան» էր, սակայն արքայազն Հարրին «միշտ լավատես» է մնում։

«Այժմ նա վերամիավորվել է իր ամուսնու հետ»,-ասել է Սասեքսի դքսուհին:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը