Երևանում ոչ սթափ վարորդի «ԿամԱԶ»–ը բախվել է ծառին, վնասել գազատարը և կայանված 2 ավտոմեքենա
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։35-ի սահմաններում Խաչատուր Վարդանյանը իր վարած KAMAZ մակնիշի աղբատար ավտոմեքենայով Խորենացի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից shamshyan.com-ը, այնուհետև KAMAZ-ը տապալել է այն, ապա առաջ ընթանալով՝ կոտրել գազատար մի քանի խողովակ, բազալտե եզրաքարերն ու բախվել կայանված՝ Հրաչիկ Համբարյանին պատկանող VAZ 2106 մակնիշի և Արմեն Դավթյանին պատկանող Mini Cooper մակնիշի ավտոմեքենաներին։
Ըստ նախնական տեղեկություննեի՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակներ նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները դարարեցրել են KAMAZ-ից թափվող դիզվառելիքի արտահոսքը, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները, քանի որ վնասվել են նաև մայթին տեղադրված փայտե և բետոնե էլեկտրասյուները։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափութան փոձաքննության։ Աղբատար КАМАЗ-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած)։
Աղբատար բեռնատարը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և վերջերս էր այն ներկրվել Հայաստան։