«Շուշիի հռչակագիրը» ցույց է տալիս Թուրքիայի ագրեսիվ նպատակներն ընդդեմ Հայաստանի. Արմեն Ռուստամյանի ելույթը` ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
Ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը ԵԽԽՎ-ում հոկտեմբերի 12-ին` Թուրքիայի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ թեմայի քննարկման ժամանակ:
«Հարգելի գործընկերներ,
Մենք ակնհայտորեն ականատեսն ենք գոյություն ունեցող աշխարհակարգի փլուզմանը, որը հիմնված է ընդհանուր սկզբունքների և արժեքների նկատմամբ հարգանքի վրա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է` ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելուն և վեճերի ու հակամարտությունների խաղաղ կարգավորման պարտավորությանը:
Փոխարենը աշխատենք միասին այս աղետաբեր գործընթացները կասեցնելու ուղիներ գտնելու շուրջ, որոշ երկրներ փորձում են շահարկել այն, դրանից օգուտ քաղել՝ հրահրելով նոր հակամարտություններ՝ իրենց շահերից բխող նպատակներն իրագործելու համար, և այդ շահերի մեջ է մտնում նաև նավթի գնաճը:
Թուրքիան, համագործակցելով ադրբեջանի հետ, որոշել է ,որ հիմա ճիշտ ժամանակն է ստիպելու Հայաստանին գնալ զիջումների, որոնք թույլ կտան նրանց հասնելու իրենց վաղեմի նպատակին, որը Հայաստանից ազատվելն է:
Այս դաշինքը հիմնված է էթնիկ-ազգային ինքնության վրա: Նրանք հայտարարել են, որ երկու պետություններում ապրող միասնական մեկ ժողովուրդ են, և վերջերս Արցախում, վերջին հակամարտություններից հետո, ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Շուշի քաղաքում` հակահայկական պայմանագիր է ստորագրվել: Այս հռչակագիրը, որը հարցականի տակ է դնում համընդհանուր միջազգային բոլոր նորմերը, ակնհայտորեն ցույց է տալիս այն ագրեսիվ նպատակները, որ ստորագրողները հետապնդում են և ի ցույց է դրվում նրանց ունեցած աշխարհաքաղաքական նպատակները: Հաշվի առնելով այս լայնամաշտաբ նպատակները` Թուրքիան շարունակում է կեղծավոր կերպով պնդել, որ ուզում է խաղաղ և նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` առանց որևէ նախապայմանների, բայց մենք հիշում ենք, ինչպես Թուրքիան, երբ ցանկանում էր անդամակցել Եվրամիությանը` նշեց , որ, որևէ կոնֆլիկտ չպետք է ունենա իր որևէ հարևան պետության հետ, բայց մենք գիտենք արդյունքը: Իրականում Թուրքիան չունի որևէ հարևան, որի հետ խնդիր չունի: Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց որպեսզի սա հնարավոր լինի, այս հարաբերությունները պետք է առանց նախապայմանների լինեն:
Բայց հիշեցնեմ նաև, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը բավականին վերջերս, կոչ էր արել իր հայրենակիցներին` Ստրասբուրգում հարձակում գործել Եվրոպայում ապրող Հայկական համայնքի վրա»: