«Այլևս չեմ ուզում լքել Հայաստանը»․ նիգերիացի մոդել Լոլան՝ «Փյունիկ»-ում խաղացող ամուսնու շնորհիվ Երևանում հայտնվելու, այստեղ իր բիզնեսն ունենալու ծրագրերի մասին (լուսանկար)
Հայկական բրենդների ֆոտոարշավներում վերջին շրջանում հաճախ կարելի է տեսնել աֆրիկուհի այս մոդելին, որն իր ինքնատիպ արտաքինով ու յուրահատուկ էներգետիկայով արդեն հասցրել է հետաքրքրություն առաջացնել համացանցի հայկական տիրույթում։ Ծանոթացեք՝ նա Օլոլադե Օլագբայեն է, բայց նախընտրում է, որ իրեն դիմեն, պարզապես, Լոլա։ 33-ամյա մոդելը երկու երեխաների մայր է, իսկ նրա ամուսինը հայկական «Փյունիկ» ակումբի նիգերիացի ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոն է, որը Հայաստանի համար ծանր շրջանում հենց խաղադաշտից իր աջակցությունը հայտնեց մեր երկրին՝ դատապարտելով սեպտեմբերի 13-ին սկսած ադրբեջանբական ագրեսիան ու կոչ անելով՝ կանգնել Հայաստանի կողքին։ Հենց ամուսնու աշխատանքի շնորհիվ էլ Լոլան երկու տարի առաջ հայտնվեց Հայաստանում ու անսահման սիրեց մեր երկիրը՝ այնքան, որ այսօր խոստովանում է՝ այլևս չի ցանկանում հեռանալ Երևանից։
NEWS.am STYLE-ը նիգերիացի մոդելին լուսանկարել է իր նոր ֆոտոշարքում։ Նրա հետ զրուցել ենք նաև Հայաստանում ապրելու, մոդելինգն ու երեխաների դաստիարակությունը համատեղելու ու հայերեն խոսելու մեծ ցանկության մասին։
«Ես միշտ երազել եմ դառնալ մոդել՝ սկսած 15 տարեկանից։ Համալսարանում ուսանելուս տարիներին մի քանի անգամ նկարահանվել եմ, բայց այդ շրջանում դադարեցի աշխատել, քանի որ պետք է կենտրոնանայի դասերիս վրա, իսկ քասթինգներին ու ֆոտոշարքերին մասնակցելու նպտակով ճանապարհորդելն ինձ համար սթրեսային էր։ Այդպիսով, դադարեցրի մոդելային գործունեությունս, հետո նշանադրվեցի ու տեղափոխվեցի Եվրոպա, բայց անկախ իմ սպասելիքներից՝ մոդելինգով զբաղվելու այլ հնարավորություններ իմ առջև չէին բացվում, մինչև որ տեղափոխվեցինք Երևան։ Այստեղ մեկ առաջարկին հաջորդում էր մյուսը, և, աստիճանաբար, իմ կարիերան սկսեց վերելք ապրել։ Հիմա մեծ ցանկություն ունեմ նաև նկարահանվելու ֆիլմերում։ Այնքան ուրախ եմ, որ հիմա, երբ արդեն երկու երեխաների մայր եմ, կարողանում եմ համատեղել նրանց դաստիարակությունն ու կարիերաս»,-պատմում է թխամաշկ գեղեցկուհին։ Նա խոստովանում է, որ սկզբում չի ցանկացել ամուսնու հետ տեղափոխվել Հայաստան՝ վախենալով պատերազմի ու քովիդի հետևանքներից, բայց այսօր իր կյանքն առանց Երևանի չի պատկերացնում․
«Ինձ այստեղ շատ է դուր գալիս։ Նույնիսկ, զարմանում եմ, որ սկզբում չէի ցանկանում այստեղ գալ, քանի որ մեր տեղափոխությունը համընկավ քովիդի ու պատերազմի շրջանի հետ, և ես վախենում էի երեխաներիս համար։ Բայց հիմա ես այլևս չեմ ուզում լքել Հայաստանը։ Այնքան շատ եմ սիրում այս վայրը, այն, ասես, իմ տունը լինի։ Ինձ դուր են գալիս հայերը․․․ Ես շատ ընկերասեր ու բարի մարդկանց եմ հանդիպել այստեղ գալուս առաջին իսկ օրվանից։ Այնքան սիրուն վայրեր կան Հայաստանում։ Այս երկիրն ինձ նաև հնարավորություն տվեց վերսկսելու իմ մոդելային կարիերան։ Շատ եմ սիրում Երևանը, և ես չեմ կատակում։ Իհարկե, գիտեմ, որ ոչ մի վայր էլ կատարյալ չէ, բայց փաստ է, որ այստեղ ինձ հրաշալի եմ զգում»։
Լոլան պատմում է, որ հաճախ լեզվի չիմացությամբ պայմանավորված՝ զավեշտալի իրավիճակներում է հայտնվում, բայց աշխատում է հայերենը սովորելու ուղղությամբ։ Հաճախ ժպտում է մարդկանց, ողջունում հայերենով ու նրանցից էլ ստանում նույնքան դրական արձագանք․ հենց այդպես՝ իր անմիջականությամբ ու հայերենի չնչին գիտելիքներով էլ դառնում է երթուղային տաքսիների վարորդների ամենասիրելի զրուցակիցը։
«Երբեմն հայերենը հասկանալը հեշտ չի լինում, բայց երխաներս արդեն բավական լավ են տիրապետում լեզվին, քանի որ այստեղ մանկապարտեզ են հաճախում։ Մեծ աղջիկս սահուն խոսում է հայերեն, և շատ ավելի լավ է հասկանում ամեն ինչ։ Նա ոգեշնչում է ինձ սովորել լեզուն։ Որոշել եմ ձմռանը սկսել հայերենի դասընթացներս»,-ասում է նա։
Այսօր մոդելն աշխատանքից հետո իր ողջ ժամանակը նվիրում է երեխաներին, բայց երբեք չի մոռանում իր մյուս երազանքների մասին․
«Ես Զանգվածային հաղորդակցություն եմ սովորել, ավարտելուցս հետո շուրջ մեկ տարի ռադիոյում եմ աշխատել՝ որպես հաղորդավարուհի։ Հուսով եմ՝ մի օր կրկին կաշխատեմ ռադիոյում կամ հեռուստատեսությունում։ Ծրագրերիս վրա չեմ կենտրոնանում, ամեն ինչ թողնում եմ Աստծո հայեցողությանն ու օգնությանը։ Բայց կուզեի դառնալ ազդեցիկ կին, միջազգային ճանաչում ունեցող մոդել, դերասանուհի և գործարարուհի։ Շուտով կսկսեմ իմ բիզնեսը։ Այստեղ կուզեի բացել ռեստորան կամ հյուրատուն՝ O’Lola Groups-ի ներքո, բայց այս շրջանում դեռևս նորաձևության ոլորտի վրա եմ կենտրոնացած։ Ի դեպ, հետաքրքրված եմ նաև գինեգործությամբ»,-ասում է նա։
Անդրադառնալով Հայաստանի համար իր անսովոր արտաքինին ու դրա առավելություններին՝ Լոլան հավելում է․
«Իհարկե, հասկանում եմ, որ այստեղի համար ունեմ տարբերվող արտաքին, բայց ինձ համար դա մեծ նշանակություն չունի։ Ես հավատում եմ, որ ամեն բան Աստված է ինձ համար ծրագրել, և պատահական չէ, որ այս գեղեցիկ երկիրը փոխեց իմ կյանքը դեպի լավը»։