Լրահոս

21.10.2022 07:42


33-ամյա վարորդը Ford-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

33-ամյա վարորդը Ford-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Հոկտեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Մհեր Մ-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում դեպի Արմավիր ընթանալիս վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի։

Գ․Շամշյանը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում և տեղում մահացել։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը