Լրահոս

16.09.2011 00:14


Հերթական կրճատումները Ջավախքի դպրոցներում

Հերթական կրճատումները Ջավախքի դպրոցներում

Ջավախքի դպրոցներում կատարվել են ուսուցիչների հերթական կրճատումները: Ախալքալաքի դպրոցների առանձին մանկավարժներ տեղեկացնում են, որ քաղաքի թիվ 1 հանրակրթական դպրոցից /նախկին Հ. Թումանյանի անվան դպրոց/ հեռացվել է 26 մանկավարժ: Հիշեցնենք, որ այս դպրոցի տնօրինությունն ու մանկավարժական կազմը մեկ անգամ արդեն որոշում էր կայացրել մանկավարժներին գործերից չհեռացնելու համար կրճատել աշխատվարձերը, գոնե այդ գնով նրանց միակ աշխատանքից չզրկելու համար:

Թիվ 2 հանրակրթական դպրոցից /նախկին Ա. Մայակովսկու անվան/ հեռացվել է 18 մանկավարժ: 16 հոգի էլ աշխատանքից հեռացվել է Ախալքալակի թիվ 4 հանրակրթկան դպրոցից /նախկին Դ. Դեմիրճյանի անվան/:

Իսկ թե ինչ սկզբունքով են ընտրում այն ուսուցիչներին, ում հեռացնում են աշխատանքից` անհայտ է:

Կարինե Թադևոսյանը 24 տարվա մանկավարժական փորձ ունի, դասավանդում էր քիմիա և կենսբանություն: Սեպտեմբերի 14-ին տեղեկացրել են, որ հեռացվում է Ախալքալակի թիվ 4 հանրակրթական դպրոցից /նախկին Դ. Դեմիրճյանի անվան հայկական դպրոց/:

Դպրոցի տնօրեն Նաթելա Գրիգորյանն իր ընտրությունը բացատրել է նրանով, որ Թադևոսյանը նաև Վրաստանի Հայ Օգնության Միության ատենապետուհին է: Ուսուցչուհին սա ծիծաղելի է համարում, բացատրելով, որ Վրաստանի ՀՕՄ-ը բարեգործական կազմակերպություն է և ինքը չի վճարվում իր կատարած բարեգործական աշխատանքների համար, երբ, ի տարբերություն իրեն, այն ուսուցչուհին, ով պետք է փոխարինի, համապատասխան մասնագիտություն չունի:

Կարինե Թադևոսյանը հենց իրեն աշխատանքից հեռացնելու հիմք տվող որևէ լուրջ պատճառ չի գտնում և մտադիր է պայքարել այս ամենի դեմ: Աշխատանքից հեռացնելու միակ պատճառը Վրաստանի ՀՕՄ-ում աշխատելու հանգամանքն է:

Նման վիճակ է նաև մնացած դպրոցներում, ինչն էլ ավելի է բարդացնում Ջավախքի սոցիալական ծանր վիճակը:

Ըստ «Ա-ԻՆՖՈ»–ի

Այս խորագրի վերջին նյութերը