Լրահոս

21.10.2022 13:39


Երևանում  BMW-ով և Mitsubishi-ով վթարի են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները

Երևանում  BMW-ով և Mitsubishi-ով վթարի են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուշան Թադևոսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Գարիկ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպոտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ն․ Ստեփանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, այդ թվում՝ հարևանությամբ ապրող, ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհով հոսող ջուրը, որը վթարվել է դեպքից վայրից մոտ 1 կմ վերև։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ․ Թադևոսյանն աշխատում է Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունում։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարից մի քանի րոպե անց Երևանի բնակիչ 22-ամյա Ստեփան Եղիազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով հոսող ջրի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը և մասամբ կիսակողաշրջվել։ Այս դեպքում, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Եղիազարյանը նույնպես աշխատում է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։

Վարորդը ենթարկվել է սթափության փարձաքննության։ Նա եղել է սթափ։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Այս խորագրի վերջին նյութերը