Աշխարհ

21.10.2022 21:40


Հայտնի են ամենաբարձր հոնորար ունեցող ռուս արտիստները

Հայտնի են ամենաբարձր հոնորար ունեցող ռուս արտիստները

Ամենաբարձր հոնորար ունեցող ռուս արտիստների ցանկը գլխավորել են երգչուհի Պոլինա Գագարինան և «Շաման»-ը, հայտնում է KP.RU-ն՝ հղում կատարելով փրոմոութեր Թավրիզ Շահիդիին։

Հաղորդվում է, որ մասնավոր միջոցառումների համար երաժիշտների մեկ ելույթի արժեքը կազմում է 3,3 միլիոն ռուբլի։ Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել են ռեփեր Բաստան և «Ռուկի վերխ» խումբը, որոնց հոնորարները կազմում են 3 միլիոն ռուբլի:

Ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինն իր կատարման համար ստանում է 2,4 միլիոն, իսկ երգիչ Զիվերտը` 2,1 միլիոն։

Երգիչներ «ՄակՍիմ»-ի և Աննա Աստիի հոնորարները 1,5-ական միլիոն ռուբլի են, իսկ «Իվանուշկի Ինթերնեշընլ»խումբը և երաժիշտ Սոսո Պավլիաշվիլին երեք հարյուր հազարով պակաս են ստանում։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը