Լրահոս

16.09.2011 10:19


ԱՄՆ պետքարտուղարություն. «Մինսկի խումբը ԼՂ կարգավորման հարցում կարևորագույն դերն է խաղալու»

ԱՄՆ պետքարտուղարություն. «Մինսկի խումբը ԼՂ կարգավորման հարցում կարևորագույն դերն է խաղալու»

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով վարչության ղեկավար Ջասթին Ֆրիդմանը Հարավային Կովկասում 20–ամյա անկախությանը նվիրված համաժողովում հայտարարել է, որ խաղաղ բանակցությունների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության կնքման նպատակով Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ։

Ֆրիդմանը նաև նշել է, որ ԱՄՆ–ը շարունակելու է աջակցել հայ–թուրքական մերձեցման գործընթացին։

«ԱՄՆ վարչակարգը Հարավային Կովկասի երեք պետությունների ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված քաղաքականություն է վարում, որպեսզի նրանք կարողանան ապրել խաղաղության պայմաններում, զարգացնեն իրենց տնտեսական ներուժը, կառուցեն կառավարման ժողովրդավարական համակարգ և պաշտպանեն սեփական ժողովրդի ազատությունն ու իրավունքները»,–ասել է Ֆրիդմանը։

Այս խորագրի վերջին նյութերը