Լրահոս

24.10.2022 08:20


Երևանի Գայի պողոտայում բախվել են «Mercedes-Benz G500»-ը և «Lada Priora»-ն․ կա տուժած

Երևանի Գայի պողոտայում բախվել են «Mercedes-Benz G500»-ը և «Lada Priora»-ն․ կա տուժած

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz G500» (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1969 թ.) և «Lada Priora» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Lada Priora» ավտոմեքենայի ուղևոր Վ․ Ս․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը