Աշխարհ

16.09.2011 10:35


Ստամբուլում թուրք ֆուտբոլասերները իսրայելցի մարզիկների համար «ջերմ» ընդունելություն են կազմակերպել

Ստամբուլում թուրք ֆուտբոլասերները իսրայելցի մարզիկների համար «ջերմ» ընդունելություն են կազմակերպել

Թուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները իսրայելական «Մակաբի»-ի հետ կայանալիք խաղից առաջ Ստամբուլում հակաիսրայելական զանգվածային ելույթներ են կազմակերպել։ Իսրայելցի ֆուտբոլիստներին թուրք ֆուտբոլասերները դիմավորել են հակաիսրայելական կարգախոսներով, իսրայելական դրոշի այրումով, Պաղեստինյան պետության անկախության օգտին վանկարկումներով և այլն։

Ինչ վերաբերվում է «Բեշիկթաշ»–«Մակաբի» ֆուտբոլային հանդիպմանը, ապա այն ավարտվել է 5։1 հաշվով՝ հօգուտ թուրքական թիմի։

Հիշեցնենք, որ թուրք–իսրայելական հարաբերություններում ճգնաժամը շարունակվում է. վերջերս Թուրքիայի վարչապետ Էրդողանը կրկին Իսրայելից պահանջել է ներողություն խնդրել 2010թ. «Ազատության նավատորմի» հետ կապված դեպքերի համար և նույնիսկ սպառնացել, թե թուրքական ռազմանավեր կուղարկի Միջերկրական ծով։

Այս խորագրի վերջին նյութերը