Հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, տեսանելի կլինի նաև Հայաստանից
Հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի նաև Հայաստանից։
Բյուրականի աստղադիտարանից NEWS.am-ին հայտնում են, որ արեգակի մասնակի խավարումը կսկսվի հոկտեմբերի 25-ին սկսած 13։52 րոպեից, խավարումը պիկի կհասնի 15։11-ին, իսկ ավարտը կդիտվի 16։24 րոպեին։
Ընդհանուր առմամբ խավարումը կտևի 2 ժամ 32 րոպե։
Նշենք, որ Լուսնի ստվերը Արեգակը կփակի ոչ թե ամբողջովին, այլ մասնակի՝ ծածկելով աստղի սկավառակի միայն մի մասը։ Սրանով կբացվի խավարումների միջանցք, որոնց կհաջորդի Լուսնի խավարումը նոյեմբերի 8-ին։
Խավարմանը կարելի է հետևել Եվրոպայի տարածքում, Աֆրիկայի հյուսիսում և Կենտրոնական Ասիայում։ Երևույթն առավելագույն տեսանելի կլինի Ռուսաստանի տարածքում, այնտեղ Լուսինը կփակի Արեգակի սկավառակի 82 տոկոսը, Եվրոպայի արևմուտքում կծածկվի աստղի ընդամենը 15-30 տոկոսը։
Արժե նշել, որ Արեգակի խավարումը պետք է դիտել սարքի միջոցով, որն ունի հատուկ ֆիլտրեր, հեռադիտակների և խցիկների համար նույնպես անհրաժեշտ են հատուկ ֆիլտրեր։ Առանց դրանց Արեգակի խավարումը դիտելը կարող է վատացնել տեսողությունը և անգամ կուրության հանգեցնել։