Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը կհանդիպեն նոյեմբերի սկզբին՝ Բրյուսելում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի սկզբին՝ Բրյուսելում։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ փոխվարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք՝ հանձնաժողովները գլխավորում են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը:
Մուստաֆաևի և Գրիգորյանի առաջին հանդիպումը սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի ձևաչափով տեղի է ունեցել մայիսի 24-ին սահմանին, երկրորդը ՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում։