Լեհաստանում հայտնաբերվել է բրոնզե դարի գանձ՝ շքեղ զարդերով
Հնագետներն ուսումնասիրել են բրոնզե դարի գանձը, որը հայտնաբերել են Լեհաստանի հյուսիս-արևմուտքում, գրել է Antiquity-ն։
Գանձը հայտնաբերվել է 2017թ., ընդ որում՝ սիրողական մակարդակի հնագետների կողմից, բայց մասնագետներն այն ուսումնասիրել են այժմ։ Գիտնականների խումբը գլխավորել է Մացեյ Կամչարեկը Ադամ Միցկևիչի անվան համալսարանից (Պոզնան)։ Հայտնաբերվել է 124 առարկա, դրանց մեջ կան մի քանի օրգանական իրեր, օրինակ՝ կաշվե գոտի։ Բայց առարկաների մեծ մասը բրոնզե իրեր էին՝ զուտ դեկորատիվ և կենցաղային։ Դրանք հիմնականում դրված էին բրոնզե անոթում։ Ամենավառ առարկաները Hängebecken տիպի երեք սկանդինավյան ձուլածո անոթներն էին, չորս լայն օձիք-մանյակները՝ մանգաղանման թիթեղներից, որոնցից մեկի վրա պատկերված էին կրոնական մոտիվներ, ներառյալ թռչնի, նավի և արևի համադրմամբ պատկերը։ Այլ նմուշներից էին մատանին, մանյակները, ապարանջանները, մետաղազարդերը և ճարմանդները։
Առարկաները թվագրվում են մ.թ.ա. 950-750 թվականներով (բրոնզե դար)։ Սա են վկայում նաև ռադիոածխաջրածնային ուսումնասիրությունները, ըստ որոնց՝ գանձը թաղվել է 790-740թթ.։

Աղբյուրը՝ news.am