Աշխարհ

25.10.2022 21:50


ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Լիոնել Մեսիին

ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Լիոնել Մեսիին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ Փարիզյան ակումբն այժմ աշխատում է նոր պայմանագրի վրա, որը նախատեսված կլինի մինչև 2024թ․ հունիս։ Մեսիի գործող պայմանագիրը կավարտվի 2023թ․ հունիսին։

Մեսին 2021-ի ամռանն է «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել ՊՍԺ։ Transfermarkt-ը Մեսիի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 3 խաղում խփել է 2 գոլ։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը