ԽՍՏԱԳՈւՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈւՄ ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. հայտարարություն
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման եվ կալանավորման առնչությամբ.
«Հիմք ընդունելով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանի դիմումը և տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները՝ ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022թ. հոկտեմբերի 20 ին քննարկել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցը Հանձնաժողովը քննարկել է փաստաբանի անկախության և օրինական մասնագիտական գործունեության շրջանակներում գործողությունների ազատության համատեքստում:
Հանձնաժողովը հիշեցնում է, որ փաստաբանի գործունեության օրենսդրորեն ամրագրված առանցքային երաշխիքներից է նրա անկախությունը մասնագիտական գործունեության մեջ:
Փաստաբանի անկախությունն անհրաժեշտ պայման է անձանց համար որակյալ իրավաբանական օգնություն երաշխավորելու և ըստ այդմ՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանությունը գործնականում ապահովելու հարցում: Օրենքով ամրագրված է, որ իր մասնագիտական գործունեության մեջ փաստաբանը լիազորված և նույնիսկ պարտավոր է առավելագույնն անել օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանության համար:
Այս առումով Հանձնաժողովը խիստ մտահոգված է Էրիկ Ալեքսանյանի պաշտպանի դիմումում, ինչպես նաև Էրիկ Ալեքսանյանի կողմից զանգվածային լրատվության միջոցներով հայտնած տեղեկությունների առնչությամբ, որ վերջինս քրեական հետապնդման է ենթարկվում բացառապես իր օրինական մասնագիտական գործունեության շրջանակներում իրականացրած գործողությունների համար:
Հանձնաժողովը վերահաստատում է՝ փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար: Այդպիսի գործողությունները խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են:
Անդրադառնալով փաստաբանի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցներին, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելուն՝ անհրաժեշտ է ընդգծել, որ փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ՝ պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ քննարկման առարկա դարձնեն դրանց հնարավոր բացասականհետևանքները փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության վրա:
Փաստաբանի հեղինակությանը չվնասելուհարցումառանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար: Հասարակության մեջ փաստաբանի դերը նկատի ունենալով՝ նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելը, լինի դա վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնել, թե՝ կալանավորում, պետք է լինիծայրահեղ միջոց,և այն պետք է գործնականում կատարվի վերը նշված պահանջներն ուղենիշ ունենալով:
Միևնույն ժամանակ, փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս պետք է ուշադրության կենտրոնում ունենալ նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը: Մասնավորապես, փաստաբանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրվելու դեպքում նրա վստահորդների՝ իր նախընտրած փաստաբանի միջոցով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից զրկվելու հանգամանքը:
Նշված չափանիշներից ելնելով՝ քրեական վարույթի հանրային մասնակիցները պետք է առավելագույն հաշվետու լինեն փաստաբան Էրիկ Ալեքսանյանին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու և կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորելու հարցում:
Պետք է շատ ծանրակշիռ հիմքեր լինեին, որպեսզի, վերը նշված չափանիշների պայմաններում, հիմնավորվեր, որ քրեական վարույթը չէր կարող իրականացվել առանց փաստաբանի մեկուսացման և փաստաբանի նկատմամբ կիրառվեր ամենածանր խափանման միջոցը՝ կալանքը:
Դրան զուգահեռ, խիստ մտահոգիչ է տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները փաստաբան Էրիկ Ալեքսանյանին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ: Ընդհանրապես հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անհամաչափ ուժի կիրառումն ընդունելի չէ յուրաքանչյուր պարագայում, բայց վերը նշված հիմնավորումների համատեքստում խնդիրն առավել սուր է փաստաբանի դեպքում: Իրավասու մարմինները պետք է հետևողական քննության առարկա դարձնեն առկա տեղեկությունները, և իշխանազանցում թույլ տված պաշտոնատար անձինք ենթարկվեն արարքին համարժեք պատասխանատվության: Դրան զուգահեռ, անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերն ի սպառ բացառելու ուղղությամբ:
Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը քննարկելու ընթացքում՝ 2022թ. հոկտեմբերի 24-ին վերջինիս պաշտպանը հրապարակում էր տարածել այն մասին, որ Էրիկ Ալեքսանյանի անձնական խուզարկությամբ նրա մոտից առգրավվել է էլեկտրոնային կրիչ հեռախոսը, որի վրա գրառված է տեղեկատվություն, այդ թվում` փաստաբանական գաղտնիք պարունակող: Նշել է, որ սա նկատի ունենալով, արդեն չորս օր առաջ դիմել է նախաքննական մարմնին փաստաբանական գաղտնիք պարունակող կրիչն անհապաղ վերադարձնելու պահանջով, սակայն որևէ արձագանք քրեական վարույթն իրականացնող մարմնից չի ստացել:
Այս կապակցությամբ Հանձնաժողովը հիշեցնում է, որ «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն`
- Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը (2-րդ մաս).
- Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել (7-րդ մաս):
Գաղտնիությունը փաստաբանի գործունեության էությունն է: Նշված նորմերը կոչված են երաշխավորելու վստահորդների հետ ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը`փաստաբանի մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Փաստաբանի մոտ կամ փաստաբանական գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչներն անձեռնմխելի են, դրանք գտնվում են օրենքի պաշտպանության ներքո:
Փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիության հարցին, այդ թվում՝ միջազգային չափանիշներին, Հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է իր նախորդ հայտարարություններով (տե՛ս օրինակփաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն կատարելու վերաբերյալ հրապարակումը, հասանելի է՝ https://advocates.am/news/view/2554.html հղումով):
Այդ չափանիշները պետությանը պարտավորեցնում են ապահովել փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներով արձանագրել է, որ փաստաբանի և իր հաճախորդի միջև նամակագրությունը, անկախ դրա նպատակից ունի արտոնյալ կարգավիճակ, երբ հարցը վերաբերում է գաղտնիությանը, ընդ որում՝ սա կիրառվում է փաստաբանների և իրենց հաճախորդների միջև բոլոր ձևի գրագրությունների նկատմամբ:
Դատարանը նաև նշել է, որ մասնագիտական գաղտնիությունը հիմքն է փաստաբանի և հաճախորդի միջև վստահելի հարաբերությունների և դա առանձնահատուկ կշիռ է հաղորդում իրավաբանի մասնագիտական գաղտնիության նկատմամբ ոտնձգության վտանգին, քանի որայն կարող է հետևանքներ ունենալ արդարադատության պատշաճ իրականացման վրա: Դատարանն արձանագրել է, որ փաստաբանների և իրենց հաճախորդների միջև գրագրության գաղտնիության ապահովման վիճակից անխուսափելի կախված է բոլորի` արդար դատաքննության իրավունքը, ներառյալ մեղադրյալների՝ իրենք իրենց չմեղսագրելու իրավունքը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝
ԽՍՏԱԳՈւՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈւՄ է իր օրինական մասնագիտական գործունեության կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառումը, ինչպիսին կալանավորումն է,
ՊԱՀԱՆՋՈւՄ է Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական վարույթի հանրային մասնակիցներին և ազատությունից զրկելու թույլատրելիությունը քննարկող դատարաններին վերջինիս նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս կամ կիրառելիս՝ հաշվի առնել նրա որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները,
ՀՈՐԴՈՐՈւՄ է իրավասու մարմիններին քննության ենթարկել Էրիկ Ալեքսանյանին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները և իշխանազանցում թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության,
ԱՐՁԱՆԱԳՐՈւՄ է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հեռախոսը ողջամտորեն կարող է պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո,
ՀՈՐԴՈՐՈւՄ է քրեական վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից, այդ թվում՝ Էրիկ Ալեքսանյանի հեռախոսի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց, և վերադարձնել այն»։