Քաղաքական

26.10.2022 14:52


Ես չեմ կարող հիվանդ մարդու մեկնաբանել.Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Ես չեմ կարող հիվանդ մարդու մեկնաբանել.Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Նիկոլ Փաշինյանը վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեում հայտարարեց, թե պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա։

«Փաստինֆո»-ն այս առիթով մեկնաբանություն է խնդրել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից:

Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե նախկինում հիթիռների միջից «պլատաներ» են գողացել, որպեսզի, ըստ իրեն, ոսկի հանեն դրանց միջից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները, ի՞նչ նպատակով է Փաշինյանի նման հայտարարություններ անում։

-Փաշինյանին չեմ մեկնաբանում, ես հիվանդ մարդու չեմ կարող մեկնաբանել:

- Պարո՛ն Հակոբյան, թեև այս առիթով քրեական գործ կա հարուցված դեռևս 2019թ-ին, բայց մեղադրյալ չկան, ստացվում է անհիմն հայտարարություննե՞ր են.

-Դիմե՛ք դատախազություն, քաղաքական հայտարարություններն են, ինչը՞ մեկնաբանեմ

-Ձեր պաշտոնավարման ժամանակ դուք նման դեպքերի առնչվել ե՞ք երբևէ։

-Ո՛չ, չեմ հանդիպել, միայն մասնագետը կարող է զենք քանդել, եթե մասնագետ չեն, չեն կարող:

- Հարցաքննության կանչել ե՞ն ձեզ այս գործով։

- Չէ, ես ո՞վ եմ, որ կանչեն:

Այս խորագրի վերջին նյութերը