Ճապոնիան կթողարկի մարդկանց համար «լվացքի մեքենաներ»
Ճապոնական տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է թողարկել մարդկանց համար առաջին «լվացքի մեքենաները»։
Science ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ սարքը վաճառքի կհանվի 2025 թվականին։ Ըստ մշակողների՝ «լվացքի մեքենան» ուլտրաձայնի օգնությամբ կմաքրի, կմերսի և կչորացնի մարդուն։ Այդ ամենը կտևի 15 րոպեից ոչ ավելի։ Բացի այդ, արհեստական ինտելեկտը և տարբեր սենսորները կօգնեն սպառողին պարզել ամբողջական տեղեկատվություն իր մարմնի մասին և ստեղծել հարմարավետ մթնոլորտ։
Նախագծի նպատակը ոչ միայն մարմինը մանրակրկիտ մաքրելն է, այլ նաև բուժելը՝ մեքենայի ներսում երաժշտության միջոցով։