2020 թվականին ԵՄ տնային տնտեսությունները մեկ անձի հաշվով 70 կգ սնունդ են թափել
2020 թվականին Եվրամիության տնային տնտեսությունները մեկ անձի հաշվով 70 կգ սնունդ են թափել, ինչը 27 անդամ երկրներում սննդի թափոնների կեսից ավելին է կազմում, հայտնել է Եվրոստատը:
Միությունում սննդի թափոնների ընդհանուր քանակը նույն տարում մեկ անձի համար հասել է 127 կգ-ի։2020 թվականի սկզբին տարածաշրջանում մոտ 447,7 միլիոն մարդ է ապրել։
Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ սննդամթերքի գլոբալ թափոնները կազմում են ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների 8-10 տոկոսը, և սպառողական սննդի թափոնների հարցի լուծումը խնդիր է մնում ԵՄ-ում և ամբողջ աշխարհում:
Եվրոստատը հայտնել է, որ տնային տնտեսություններին բաժին է ընկնում ԵՄ-ում COVID-19 համավարակի առաջին տարվա ընթացքում սննդի բոլոր թափոնների 55 տոկոսը, իսկ մնացած 45 տոկոսը գոյացել է սննդի մատակարարումների շղթայի այլ փուլերում:
Երկրորդ տեղում սննդամթերքի և ըմպելիքների արտադրողներն են՝ մեկ անձի հաշվով 23 կգ թափոնով, և առաջնային արտադրությունը՝ 14 կգ թափոնով, հայտնում է Եվրոստատը։
2020 թվականին ռեստորաններին և հասարակական սննդի հաստատություններին մեկ անձի հաշվով բաժին է ընկել 12 կգ սննդի թափոն կամ միությունում ընդհանուր թափոնների 9 տոկոսը, մինչդեռ մանրածախ առևտուրը և սննդամթերքի այլ բաշխումը ամենաքիչն է ծախսել:
2020 թվականին ԵՄ տնային տնտեսությունները մեկ անձի հաշվով 70 կգ սնունդ են թափել
2020 թվականին Եվրամիության տնային տնտեսությունները մեկ անձի հաշվով 70 կգ սնունդ են թափել, ինչը 27 անդամ երկրներում սննդի թափոնների կեսից ավելին է կազմում, հայտնել է Եվրոստատը:
Միությունում սննդի թափոնների ընդհանուր քանակը նույն տարում մեկ անձի համար հասել է 127 կգ-ի։ 2020 թվականի սկզբին տարածաշրջանում մոտ 447,7 միլիոն մարդ է ապրել։
Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ սննդամթերքի գլոբալ թափոնները կազմում են ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների 8-10 տոկոսը, և սպառողական սննդի թափոնների հարցի լուծումը խնդիր է մնում ԵՄ-ում և ամբողջ աշխարհում:
Եվրոստատը հայտնել է, որ տնային տնտեսություններին բաժին է ընկնում ԵՄ-ում COVID-19 համավարակի առաջին տարվա ընթացքում սննդի բոլոր թափոնների 55 տոկոսը, իսկ մնացած 45 տոկոսը գոյացել է սննդի մատակարարումների շղթայի այլ փուլերում:
Երկրորդ տեղում սննդամթերքի և ըմպելիքների արտադրողներն են՝ մեկ անձի հաշվով 23 կգ թափոնով, և առաջնային արտադրությունը՝ 14 կգ թափոնով, հայտնում է Եվրոստատը։
2020 թվականին ռեստորաններին և հասարակական սննդի հաստատություններին մեկ անձի հաշվով բաժին է ընկել 12 կգ սննդի թափոն կամ միությունում ընդհանուր թափոնների 9 տոկոսը, մինչդեռ մանրածախ առևտուրը և սննդամթերքի այլ բաշխումը ամենաքիչն է ծախսել:
Աղբյուրը՝ news.am