Իրանում մահացել է «աշխարհի ամենակեղտոտ մարդը» այն բանից հետո, երբ 70 տարվա մեջ առաջին անգամ լողացել է (լուսանկար)
Իրանի բնակիչ Ամու Հաջին, որին անվանում էին «աշխարհի ամենակեղտոտ մարդը», մահացել է հարավային Ֆարս նահանգի Դեջգահ գյուղում:
Ինչպես գրում է euronews.com-ը, նա 94 տարեկան էր:
Աղբյուրը մանրամասնում է, որ Հաջին չէր լողացել շուրջ 70 տարի և հավատացած էր, որ կեղտոտ մնալն էր իրեն օգնում երկար ապրել:
Հաջին ապրում էր մեկուսացված աղյուսե տնակում և իր երիտասարդության տարիներին բախվել էր որոշ «էմոցիոնալ անհաջողությունների»: 2014 թվականին Tehran Times-ին տված հարցազրույցում նա պատմել էր, որ հիմնականում սնվում է սատկած կենդանիներով և հատկապես խոզի միս է սիրում: Նա օրվա ընթացքում խմում էր շատ ջուր, ծխում էր գյուղացիների տված ծխախոտը, ինչպես նաև ծխախոտ, որը լցված էր կենդանիների չորացած կղանքով: Մազերը հաջին կտրում էր՝ դրանք վառելով կրակով:
Հատկանշական է, որ գյուղացիները մի քանի ամիս առաջ համոզել են Հաջիին լողանալ: Վերջապես ենթարկվելով ճնշմանը և լողանալով՝ Հաջին կարճ ժամանակ անց հիվանդացել է և մահացել:

Աղբյուրը՝ tert.am