Արարատի մարզում մեկ օր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձած 45-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է տանիքում կախված
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել են, որ Արտաշատի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատի մարզի գյուղերից մեկը, որտեղ տան տանիքում հայտնաբերել են տղամարդու կախված դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում մետաղյա ձողից պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արամ Ե-ի դին։
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարերը դուրս են բերել դին և մոտեցրել դիատարին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինքնասպանություն գործած Արամ Ե-ն մեկ օր առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։