Ռիշի Սունակը վարչապետի նստավայրում նշել է հինդուիզմի ամենագլխավոր տոներից մեկը (լուսանկար, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Ռիշի Սունակը, որը ծագումով հնդիկ է, պաշտոնական նստավայրում տոնել է Հնդկաստանում ամենասպասված և սիրված տոներից մեկը՝ Դիվալին կամ Լույսերի փառատոնը: Այն հինդուիզմի ամենագլխավոր տոներից մեկն է, որը հոգեպես խորհրդանշում է լույսի հաղթանակը ընդդեմ խավարի, բարու հաղթանակն ընդդեմ չարի, գիտելիքի հաղթանակը՝ տգիտության, և հույսը՝ հուսահատության։
Ինչպես գրում է Daily Mail-ը, այս կապակցությամբ Դաունինգ Սթրիթում կազմակերպվել է թեմատիկ ընդունելություն:
«Այս պաշտոնում կանեմ հնարավոր ամեն բան՝ կառուցելու Մեծ Բրիտանիա, որտեղ մեր երեխաներն ու թոռները կկարողանան վառել իրենց դիյաները (փառատոնի ժամանակ օգտագործվող կավաշեն լամպ) և հույսով նայել ապագային»,-ասել է վարչապետը:
Նշենք, որ Սունակը ծնվել է հնդիկ ներգաղթյալների ընտանիքում և ծնողների ջանքերով ստացել է հրաշալի կրթություն:

Աղբյուրը՝ tert.am