Եթե Հայաստանի այսօրվա իշխանությունը համարում է, որ պետք է ընտրել «վաշինգտոնյան» տարբերակը, որը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, ապա խնդրեմ․ Պուտին (տեսանյութ)
Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է համարում. Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը, նաև սահմանազատմանը և սահմանային խնդրի ամբողջական կարգավորմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի շրջանակում:
«Մեր դիրքորոշումն այն է, որ խաղաղության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է: Եվ մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանազատմանը և սահմանային հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը: Մենք կողմ ենք: Հարցն այն է, թե որ տարբերակն ընտրել. սա Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության գործն է»,-ասել է Պուտինը:
Պուտինը նշել է, որ ՌԴ-ն կաջակցի Հայաստանի ցանկացած ընտրություն: Ըստ Պուտինի՝ «վաշինգտոնյան» տարբերակը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում:
«Եթե Հայաստանը դա ճիշտ է համարում, ապա, խնդրեմ, մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն: Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ինչ-որ կերպ դա քննարկել ապագա հաշտության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է:
Բայց, անխոս, պետք է բանակցել Ադրբեջանի հետ»,-ասել է Պուտինը՝ անհրաժեշտ համարելով, որ պայմանավորվածությունները ընդունելի լինեն նաև մյուս կողմի համար:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ինչ տարբերակ էլ ընտրվի, եթե դա կտանի խաղաղության, Ռուսաստանը միայն կողմ է: «Մենք ոչինչ չենք պատրաստվում պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ոչինչ թելադրել»,-նշել է ՌԴ նախագահը։
***
Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանին առաջարկել է Ղարաբաղի հարցը լուծել՝ Բաքվին հանձնելով հինգ շրջան, որտեղից մարդիկ են հեռացել, բայց Երեւանն իր ճանապարհով է գնացել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք տարիներ շարունակ երկխոսություն ենք վարել հայկական կողմի հետ և առաջարկել ենք Ղարաբաղի հետ կապված հարցը կարգավորել հետևյալ կերպ։ Չէ որ Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Մենք ասել ենք․ եկեք շարժվենք դեպի հարաբերությունների կարգավորում․․․ կան երկու շրջաններ... մեծ տարածքներ։ Ինչ-որ փուլում կպայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ՝ տվեք հինգ շրջանը, դե, դրանք պետք չեն, ուղղակի դատարկ են, այնտեղից մարդիկ են գնացել, փաստացի վտարվել են այդ տարածքներից։ Ինչո՞ւ պահել դրանք: Ոչ մի իմաստ չկա»,-ասել Է Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նստաշրջանում։
«Իսկ Ղարաբաղի հետ կապերի համար երկու շրջան, հսկայական շրջան, ի դեպ, լիովին բավարար է։ Մենք համարում ենք, որ դա արդարացի կլիներ, վերադարձնել փախստականներին եւ այլն: Դա լավ քայլ կլիներ ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Բայց հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես հայտնի է, դա հանգեցրել է այն իրավիճակին, որը ստեղծվել է այսօրվա դրությամբ»,-ասել է նախագահը։

Աղբյուրը` Փաստինֆո