Արմեն Ռուստամյանը չի համարում, որ եթե Հայաստանի բարձրագույն իշխանությունը մի սխալ էլ արել է, ապա իրենք պետք է խռովեն և պայքարը դադարեցնեն
-Մենք դեմ չէինք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը, ամբողջ հարցը նրանում է, թե դա ի՞նչ գնով է տեղի ունենում։ Պետք չէ հայտնվել թուրքական դիվանագիտության ծուղակի մեջ, պետք չէ մտածել, որ Թուրքիան կարող է իր ազգային շահը մոռանալ։ Սա՛ էլ նա լավագույնս կօգտագործի, որպեսզի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հետ շպրտվի չգիտեմ քանի տարով,- «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում ասել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքերով՝ ոչ այնքան Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների համատեղ հայտարարության բովանդակությունն է վտանգավոր, որքան այն ժամանակաշրջանը, որում դա արվեց՝ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնայաների կողմից հնչող հակահայկական հայտարարությունների, նախապայմանների առաջ քաշման, և, որ առավել կարևոր է, ապրիլի 24-ի նախօրեին։
-Անհասկանալի է, որ տեղի ունեցավ 24-ից մեկ օր առաջ, հետո (եթե արվեր) կարող էր բոլորովին այլ նշանակություն ունենալ և մեր այս աստիճանի ընդվզումը, միգուցե, չէր առաջացնի։ Իսկ սա նշանակում է կատարել այն, ինչ-որ Թուրքիան է ուզում և սա կարող է օգտագործվել թուրքիայի կողմից։ Այսինքն՝ մենք Թուրքիային տալիս ենք հնարավորություն, որ մեր միջոցով մեր դեմ պայքարի,- ասում է Ա. Ռուստամյանը։
Եթե նախկինում ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանություն բառն օգտագործելու հարցում Ա. Ռուստամյանն ակնկալիքներ ուներ, ապա երկու երկրների արտգործնախարարությունների հայտարարությունից հետո արդեն դրանք «համարյա հավասարվում են զրոյի»։ Եվ ընդհանրապես, նա չի բացառում գերտերությունների Հայաստանի վրա գործադրած ճնշման տարբերակը։
-Պետք է որոշենք՝ ինչի՞ դեմ պայքարել մինչև վերջ, ինչի՞ն հարմարվել։ Մենք այդ չափը պետք է ճիշտ որոշենք։ Տեղ կա, որ չի կարելի հարմարվել, այլ պետք է պայքարել մինչև վերջ։ Ամբողջ աշխարհն է այսօր սպասում, թե ի՞նչ կասի ԱՄՆ նախագահը, և հիմա մենք Թուրքիային սկուտեղի վրա, անկախ մեզանից, մեծ նվեր ենք մատուցում։ Իշխանությունը դաշնակցությանը լսել է, մեզ համար իսկապես հարցական է, թե ինչու՞ այս հարցում մեզ չի լսել։
ՀՅԴ-ն չի ցանակնում հարմարվել նաև, երբ «Դաշնակցության տեսակին» են ուզում «կպնել»։ Ա. Ռուստամյանի խոսքերով՝ այդ տեսակով իրենք 119 տարի գործում են և չեն պատրաստվում փոխել։ Հենց այդ հարցն էլ ՀՅԴ-ն առաջիկա օրերին ցանկանում է բարձրացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ և հետո որոշել՝ դուրս գալ կոալիցիայից, թե՞ ոչ։
-Մենք անականկալի ենք եկել՝ որպես կոալիցիոն գործընկեր. նման հարցերը պետք է քննարկվեն նախապես, մանավանդ այն հարցերը, որոնք կոալիցիոն մեկ գործընկերոջ համար սկզբունքային են,- ասաց Ա. Ռուստամյանը՝ հավելելով, որ եթե, այդուհանդերձ, որոշեն դուրս գալ կոալիցիայից, ապա շարունակելու են հանդես գալ «կառուցողական դիրքերից»։
-Մենք չենք համարում, որ եթե մեր բարձրագույն իշխանությունը մի սխալ էլ արել է, ապա մենք պետք է խռովենք և պայքարը դադարեցնենք։ Մենք մեր տեղում պետք է նպաստենք, որ այդ սխալները շտկենք։

Արեգնազ Մանուկյան