Քաղաքական

28.10.2022 14:39


Մարդիկ, որոնք ասում են, թե Զանգեզուրի միջանցքը բխում է Ռուսաստանի շահերից, հանցագործներ են. Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)

Մարդիկ, որոնք ասում են, թե Զանգեզուրի միջանցքը բխում է Ռուսաստանի շահերից, հանցագործներ են. Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)

Մարդիկ, որոնք ասում են, թե Զանգեզուրի միջանցքը բխում է Ռուսաստանի շահերից, հանցագործներ են։ Այս մասին Երեւանում «Լազարյան ակումբի» «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը եւ ներկան» թեմայով նիստում, հոկտեմբերի 28-ին ասել է քաղաքագետ, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը։

«Ո՞վ է ուզում այդ միջանցքը։ Այդ միջանցքը կտրելու է Հայաստանն Իրանից, եւ Հայաստանը կորցնելու է սեփական տարածքի վերահսկողությունը։

Ես կարդում եմ Օվերչուկի փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ այդ միջանցքը կառուցվելու է՝ Իրանով Հայաստանի շրջանցմամբ, եւ արդեն կառուցվում է։ Այդ դեպքում ես հարց ունեմ. իսկ ինչո՞ւ է այդ դեպքում պետք Զանգեզուրի այդ միջանցքը Հայաստանով։

Իբր դա լինելու է Հյուսիս-Հարավի մի մասը։ Ի՞նչ կապ ունի այդ միջանցքը Հյուսիս-Հարավ միջանցքի հետ։ Հյուսիս-Հարավն այլ ուղղություններով արդեն կա։ Եթե այդտեղ ինչ-որ բան պետք է անել՝ դա վրացական երկաթուղու մի կտորն է։ Վրաստանն արդեն քանի տարի պատժում է ոչ թե Աբխազիային, ոչ թե Ռուսաստանին, այլ Հայաստանին։ Եթե այդ մարդիկ Երեւանում լավ հարաբերություններ ունեն Արեւմուտքի հետ, թող ճնշում գործադրեն Վրաստանի վրա, որպեսզի բացեն երկաթուղին։

Ի՞նչ է զանգեզուրյան միջանցքը։ Ո՞վ է դրանով շահագրգռված։ Ես ոչ մի շահագրգռություն եւ այդ ճանապարհի ոչ մի օգուտ չեմ տեսնում Ռուսաստանի համար, ոչ մի հետաքրքրություն եւ օգուտ չեմ տեսնում նաեւ Հայաստանի համար։ Միայն երկու երկիր է շահագրգռված դրանով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։

Ի՞նչ է՝ մենք աշխատելու ենք բարելավել իրավիճակը եւ նպաստավոր պայմաններ ստեղծել մեծ Թուրանի պլանի իրականացմա՞ն համար։ Չէ, չէ մի՛»,-նշել է Միհրանյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը