Լրահոս

28.10.2022 21:55


ՆԱՍԱ-ն ցույց է տվել Արևի «ժպտացող դեմքը»

ՆԱՍԱ-ն ցույց է տվել Արևի «ժպտացող դեմքը»

ԱՄՆ ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Արևի ուշագրավ լուսանկար, որի վրա կարծես «ժպիտ» լինի, գրում է Daily Mail-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ «ժպտացող դեմք» հիշեցնող երեք սև կետերն իրականում այն վայրերն են, որտեղ արեգակնային փոթորիկներ են:

Նշվում է, որ յուրաքանչյուր 12 վայրկյանը մեկ ՆԱՍԱ-ի արևային դինամիկայի աստղադիտարանը (SDO) լուսանկարում է արևը ուլտրամանուշակագույն լույսի տասը տարբեր ալիքի երկարությամբ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը