Աշխարհ

28.10.2022 18:36


Նենսի Փելոսիի ամուսինը հարձակման է ենթարկվել

Նենսի Փելոսիի ամուսինը հարձակման է ենթարկվել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը՝ Փոլ Փելոսին, հարձակման է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյում գտնվող իրենց տանը։

Ինչպես տեղեկացնում է Guardian-ը, Փոլ Փելոսին հոսպիտալացվել է։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող զույգի առանձնատանը։

Միջադեպի պահին Նենսի Փելոսին Սան Ֆրանցիսկոյում չի եղել։ Նրա գրասենյակից հայտնել են, որ միջադեպի դրդապատճառները պարզվում են։

82-ամյա Փոլ Փելոսին գործարար է, ունի անշարժ գույքի գործակալություն։ Զույգը 5 երեխա ունի։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը