Մեծ Բրիտանիայի կոնսորտ թագուհի Կամիլային տեղափոխող ինքնաթիռը վնասվել է թռչունի հետ բախման հետևանքով (լուսանկար, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի կոնսորտ թագուհի Կամիլային տեղափոխող ինքնաթիռը թռիչքի ժամանակ վնասվել է թռչունի հետ բախման հետևանքով։ Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանից վերադառնալիս։
«Ինքնաթիտը, որում, ինչպես ենթադրվում է, գտնվել է կոնսորտ թագուհին, առջևի հատվածի լուրջ վնասվածքներ է ստացել, երբ այսօր Հնդկաստանից վերադառնալիս թռիչքի ժամանակ բախվել է թռչնին»,-ասված է հրապարակման մեջ։
Պարբերականը նաև հրապարակել է օդանավի լուսանկարը, որում երևում է վնասված քթի հատվածը, որտեղ գտնվում է ինքնաթիռի օդերևութաբանական ռադարը։
Թերթի տվյալներով՝ կոնսորտ թագուհին վախենում է թռիչքներից։ Ինչպես հիշեցնում է պարբերականը, հաճախ կարելի է նկատել՝ ինչպես է նա սեղմում ամուսնու՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի ձեռքը ինքնաթիռի վերելքի ժամանակ, իսկ թռիչքներից մեկից առաջ նա նույնիսկ սարսափած նստել է մասնավոր ինքնաթիռի աստիճաններին՝ հրաժարվելով բարձրանալ օդանավ։
Նշվում է, որ British Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը հնդկական Բանգալոր օդանավակայանից վերադառնում էր լոնդոնյան Հիթրոու օդանավակայան։ Ենթադրվում է, որ Կամիլան վերադառնում էր առողջարանային հանգստից։ Ըստ Times of India-ի տվյալների՝ Չարլզ III-ի կինը Հնդկաստան էր ժամանել հոկտեմբերի 25-ին, որպեսզի հետազոտվի տեղի առողջարանային համալիրներից մեկում։