Լրահոս

29.10.2022 15:13


Տիգրան Մեծ պողոտայում կայանված Opel-ում հայտնաբերվել է տղամարդու դի․ «սպանություն» հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

Տիգրան Մեծ պողոտայում կայանված Opel-ում հայտնաբերվել է տղամարդու դի․ «սպանություն» հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն կատարելիս են եղել՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, երբ մի քանի քաղաքացիներ մոտեցել են նրանց և հայտնել, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայնաված Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում իրենց։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գումարտակի և վաշտի հրամանատարները մոտենալով նշված վայր, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերում են տղամարդու դի։

Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրում է մահը։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Տղամարդը հանկարծամահ է եղել։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մահացածը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Մանուկ Ս․-ն էր։

Այս խորագրի վերջին նյութերը