Աշխարհ

29.10.2022 19:35


Անտարկտիդայում սառույցի տակ 460 կմ երկարությամբ գետ է հայտնաբերվել

Անտարկտիդայում սառույցի տակ 460 կմ երկարությամբ գետ է հայտնաբերվել

Անտարկտիդայի արևմտյան մասում սառույցի տակ մեծ գետ է հայտնաբերվել, հայտնում է Nature Geoscience-ը։

Վերջին տասնամյակների ընթացքում Հարավային բևեռի սառցե գլխարկը վտանգի տակ է, ինչը պայմանավորված է գլոբալ տաքացմամբ: Որոշ գործոններ էլ ավելի են արագացնում դրա հալման ընթացքը, և կլիմայագետները հույս ունեն հաշվարկել և վերահսկել դրանք:

Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները՝ այլ երկրների իրենց գործընկերների հետ ուսումնասիրել են սառցե զանգվածների տեղաշարժը մայրցամաքի արևմուտքում՝ հենվելով արբանյակային պատկերների և օդանավերի վրա տեղադրված գեորադարի տվյալների վրա: Ուեդել ծովին հարող տարածքներից մեկում սառույցը անոմալ կերպով մոտեցել է, և ավելի մանրամասն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրա տակ մեծ գետ կա, որի երկարությունը հասնում է 460 կիլոմետրի, իսկ յուրաքանչյուր վայրկյանում նրա ջրանցքի հատվածով անցնում է 24 խորանարդ մետր ջուր։ Այս գետը կարելի է համեմատել Օնեգայի կամ Թեմզայի հետ։

Սառցադաշտերի նույն շրջանները տարեկան կորցնում են ավելի մեծ զանգված, քան ցածր շարժման արագությամբ սառցե զանգվածների հարևան տարածքները: Նման տարբերությունները, ըստ գիտնականների, հուշում են, որ սառույցի տակ գտնվող Անտարկտիդայի գետերն արագացնում են սառցադաշտերի օվկիանոս «սահելու» գործընթացը, ինչը մեծացնում է դրանց հալման արագությունը։

Գիտնականները նախատեսում են շարունակել հետազոտությունները և փնտրել այլ գետեր՝ պարզելու, թե ինչպես են դրանք ազդում Անտարկտիդայի կլիմայի վրա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը