Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել
Այսօր ժամը 14:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:39-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.06⁰ և արևելյան երկայնության 44.14⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի` Արմավիր քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն, Մարգարա և Նալբանդյան գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։