Աշխարհ

29.10.2022 18:23


Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն առաջատարն է Ռուսաստանի Գրան պրիի կարճ ծրագրից հետո (տեսանյութ)

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն առաջատարն է Ռուսաստանի Գրան պրիի կարճ ծրագրից հետո (տեսանյութ)

Ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Սոչիում գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի երկրորդ փուլում կարճ ծրագրից հետո զբաղեցնում է առաջին տեղը, հայտնում է sport-express–ը։

Էթերի Տուտբերիձեի աշակերտուհին իր կարիերայում առաջին անգամ կատարել է եռակի ակսել և վաստակել 78,92 միավոր։

Ադելիան մեկնաբանել է իր ելույթը և խոստովանել, որ իրեն խմբի առաջին համարը չի համարում։

«Իդեալական չէր, բայց ուրախ եմ, որ կարողացա եռակի ակսել անել։ Առանձնապես չէի մտածել այդ մասին, պարզապես գիտեի, որ հենց այսօր եմ այն փորձելու։ Ամեն ինչ իհարկե որոշվում է մարզիչների հետ... Բոլորը, իհարկե, շատ են սիրում մեր մեծահասակ մարզիկներին, ես ինքս էլ շատ եմ հարգում նրանց: Ուստի հասկանում եմ, որ դահլիճն ավելի շատ կաջակցի մեծահասակների մարզիկներին, քան երիտասարդներին: Ես ինձ չեմ համարում խմբի առաջին համարը, մենք ունենք և՛ Կամիլա Վալիևա, և՛ Սոնյա Ակատիևա»,-մեջբերում է նրա խոսքը Sport-express.ru.

Սոչիում Ռուսաստանի Գրան պրիի փուլի հաղթողը կորոշվի կիրակի օրը կամայական ծրագրերի արդյունքներով:

Ադելի Պետրոսյանը 15 տարեկան է, նա առաջին ալիքի Գավաթի հաղթող է։ 2022 թվականի հունիսին նա ընդգրկվել է գեղասահքի Ռուսաստանի մեծահասակների հավաքականի թեկնածուների ցուցակում։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը